Բաժին. Այլ Լուրեր

Վարչապետ Կարապետյանի անվտանգության աշխատակիցների մեքենան վթարի է ենթարկվել

Առցանց լրատվամիջոցները հայտնում են, որ փետրվարի 26-ին արձանագրված ավտովթարի մասնակից են եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցները:

Ըստ տեղեկությունների՝ ժամը 11։00-ի սահմաններում Երևանի Մամիկոնյանց փողոցում՝ հայտնի որպես «Բաբլոյանի խաչմերուկ», բախվել են 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով shamshyan.com-ը, նախնական տեղեկությունների համաձայն, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Լրատվամիջոցները նշում են, որ Hyundai-ը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության ծառայությանը։

Share