Բաժին. Այլ Լուրեր

2016-2017թթ Հայաստանը 124 մլն դոլարի սպառազինություն է ձեռք բերել

Շվեդական SIPRI ինստիտուտի հրապարակած զեկույցում նշված է, որ 2016-2017թթ ընթացքում Հայաստանը ձեռք է բերել 124 մլն դոլարի սպառազինություն։ Սույն ցուցանիշով Հայաստանը աշխարհում 54-րդ տեղում է։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ադրբեջանը գնել է 551 մլն դոլարի սպառազինություն և զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը։

Հայաստանի սպառազինության հիմնական մատակարարը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնությունը։ 2017թ.-ին Հայաստանը գնել է 6 ՍՄԵՐՉ համազարկային հրթիռային համակարգ, 200 Վերբա և Կորնետ հակատանկային կայան։

Ադրբեջանը սպառազինություն է գնել Իսրայելից և Ռուսաստանի Դաշնությունից։

Share