Այլ Լուրեր | 19:34 13/04/18

Դուբայը ավտոմեքենաների թվային պետահամարանիշեր կփորձարկի

Հաջորդ ամիս Դուբայը սկսում է ավտոմեքենաների թվային պետահամարանիշերի փորձարկումը, որոնք իրենցից ներկայացնում են «խելացի» վահանակներ՝ հագեցված GPS և այլ մոդուլներով։

Դուբայի ճանապարհների և տրանսպորտի վարչության ներկայացուցիչ Աբդուլա Ալ-Մարզուկին հայտարարել է, որ նոր պետահամարանիշերը զգալիորեն կօգնեն վարորդներին։

Ավտովթարի դեպքում խելացի պետհամարանիշերը կտեղեկացնեն ոստիկանությանը և շտապ օգնություն կկանչեն՝ նշելով մեքենայի գտնվելու վայրը։ Խելացի պետահամարանիշերի համակարգը նաև թույլ է տալիս այլ վարորդներին տեղեկացնել խցանումների և ճանապարհին սպասվող այլ խոչընդոտների մասին։ Ավտոմեքենայի կամ պետահամարանիշերի գողության դեպքում պետհամարանիշերը կարտացոլեն հատուկ պատկեր, որն էլ թույլ կտա անմիջապես հայտնաբերել դրանք։

Նոր համակարգը հնարավոր է նաև օգտագործել ավտոկայանատեղերի գումար, նաև ճանապարհային տուգանքներ վճարելու համար։ Համակարգը թույլ է տալիս նաև փոխել պետահամարանիշերը, ինչի համար գործարկվել է հատուկ մոբայլ հավելված։ Փորձարկումները կիրականացվեն մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։