Բաժին. Այլ Լուրեր

Ժողովուրդ. Սասուն Միքայելյանն ու Քրիստ Մարուքյանը` մարզպետներ

Պարբերականը տեղեկություններ է հայտնել մարզպետների պաշտոնների բաշխման գործընթացի վերաբերյալ։

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխությունների և պաշտոնանկությունների ալիքը հասնելու է նաև մարզպետներին: Այս օրերին քննարկումներ են ընթանում «Ելք», «Ծառուկյան» դաշինքների և ՀՅԴ-ի միջև, թե ինչպես պետք է բաշխվեն պորտֆելները:

ՀՅԴ-ին կրկին երկու մարզպետների պորտֆել կտրվի և կրկին նույն՝ Շիրակի ու Արագածոտնի մարզերում: Վերջինում, մեր տեղեկություններով՝ կրկին նշանակվելու է նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը:

ԲՀԿ-ն կրկին ավելի շատ ներկայացվածություն կունենա, քան ՀՅԴ-ն: Այս պահին հստակ է, որ ԲՀԿ-ին կտրվեն Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը: Որպես Արմավիրի մարզպետ՝ քննարկվում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի անունը:

«Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությանը կտրվեն Արարատի և Վայոց ձորի մարզերը, Լոռու մարզպետ կդառնա Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը:

Իսկ Կոտայքի մարզպետ կդառնա ՔՊ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը», – գրում է օրաթերթը:

Share