Բաժին. Այլ Լուրեր

ԱԱԾ-ն ցանկանում է հարցաքննել նաև ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, սակայն նա Իսպանիայում է

««Ժամանակ»-ի տեղե­կություններով՝ Ազգային անվ­տանգության ծառայությունը «Նորֆոլկ» ըն­կերությունում կատարած բացահայտումների գործով ցանկացել է հարցաքննել Պետական եկա­մուտների կոմիտեի այլևս նախ­կին նախագահ Վարդան Հարությունյանին, ով, ըստ էության, այդ ընկերության սեփականատերն է:

Սակայն պարզվել է, որ Հարությունյանը Իսպանիայում է և իր բացակայությունը պատճառա­բանել է առողջական խնդիրնե­րով՝ խոստանալով, որ դրանք կարգավորելուց հետո կվերա­դառնա: Շուտով կարող է պարզ­վել, որ Հայաստանի նախկին պաշտոնյաների մի զգալի մասը տառապում է բազմաթիվ հիվանդություններով, և թավշյա հեղա­փոխությունից հետո հայտնվել է արտասահմանում՝ ոչ թե քննու­թյունից թաքնվելու, այլ բուժվելու համար: Հնարավոր է, որ այդ հի­վանդությունները այնքան խորը և անբուժելի լինեն, որ նրանք այդպես էլ չկարողանան ընդհա­տել բուժման կուրսը և կամավոր Հայաստան վերադառնան»,-գրում է թերթը:

Share