Բաժին. Այլ Լուրեր

Վահագն Չախալյան. ջավախահայությունը պարտավոր է Հայաստանի և Վրաստանի վարչապետներին դիմավորել կրկնակի եռանդով, ոգևորությամբ ու ջերմությամբ

Հայաստանի և Վրաստանի վարչապետների դեպի Ջավախք սպասվող այցին անդրադարձ է կատարել նաև հասարակական գործիչ Վահագն Չախալյանը։

«Սիրելի հայրենակիցներ, մտահոգությունս կապված է երեկվա՝ ՀՀ ից իմ ելքի արգելքի հետ կապված տեղեկատվությունից հետո, մեր համակիրների, ընկերների և մի շարք համաքաղաքացիների կողմից հնչեցված, այն կարծիքը, որ ՀՀ Վարչապետի այցը պետք է խոչընդոտել, կամ այցի ժամանակ ինչ ինչ ընբոստության և բողոքի միջոցառումներ կազմակերպել:

Ասեմ , որ ի սկզբանե դա թյուր, սխալ և ջավախահայության շահերին հակասող մոտեցում է և մեծ հավանականություն կա, որ այս ամենը նախաձեռնողը , հենց դա էլ ակընկալել է: Հանուն արդարության պետք է ասել, որ իմ ելքի արգելքի շահառուն միանշանակ ոչ ՀՀ նոր կառավարությունն է, ոչ առավել ևս պրն Նիկոլ Փաշինյանը:

Ելնելով վերը նշվածից՝ ընդհակառակը ջավախահայությունը պարտավոր է Հայաստանի և Վրաստանի վարչապետներին դիմավորել կրկնակի եռանդով, ոգևորությամբ ու ջերմությամբ, այն էլ որ դա բխում է բուն մեր շահերից, բոլոր այն բնակավայրերում, այն է Ծալկայի շրջանի Այազմա և Նինոծմինդայի շրջանի Փոկա, Գանձա ու Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում , ուր Վրաստանի և Հայաստանի վարչապետները կանգ կառնեն, ավանդական աղ ու հացով դիմավորելուց զատ, եկեք բոլորս միասին բարձրաձայնենք բոլոր այն խնդիրները , որոնք տարիներ շարունակ ծառացած են մեր առջև և ուղղակի կամ անուղղակի ձևով, պատճառ են հանդիսանում Ջավախքի հայաթափության: Չվախենանք որևիցե տեղական չինովնիկի սպառնալիքներից, նրանց ժամանակներն անցել են, նրանց սպառնալիքներն ուժը կորցրել են: Ժամանակն է , որ բոլորս գիտակցենք միայն և միայն Ջավախահայության կուտակված խնդիրների լուծումները գտնելուց հետո, հնարավոր կլինի կառուցել լուրջ, հիմնավոր և երկարաժամկետ բարիդրացիական և ինչու ոչ ռազմավարական , գործընկերային հարաբերոյթյուններ, երկու հարևան երկրների միջև:

Դե ուրեմն կեցցե ինքնիշխան Վրաստանի և ինքնիշխան Հայաստանի՝ առանց կնճռոտ հարցերի և ամուր բարիդրացիական հարաբերությունների, կառուցման այս նոր ժամանակաշրջանը», – գրել է Չախալյանն իր ֆեյսբուքյան էջում:

Share