Բաժին. Այլ Լուրեր

Ռոստելեկոմի աջակցությամբ Գյումրի քաղաքում հունիսի 9-ին տեղի կունենա մանկական միջոցառում

Ռոստելեկոմը նվիրում է մանկություն Հունիսի 9-ին՝ Գյումրի քաղաքում

Հունիսի 9-ին՝ Գյումրի քաղաքում, Ռոստելեկոմը, Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, կազմակերպում է մանկական միջոցառում։ Միջոցառումը տեղի կունենա Վ․ Աճեմյանի անվան թատրոնի հրապարակում։

Ծրագրում լինելու են՝

Սիրված երգիչներ Լիդուշիկը, Մերի Քոչարյանը, Յանա Հովհաննիսյանը և Արևներ համույթը

Ճանաչված մուլտֆիլմի հերոսներ

Նկարչություն

Անսպառ փուչիկներ ու քաղցր անակնկալներ

Միջոցառման սկիզբը ժամը 16։30։

Մուտքն ազատ է։

Share