Բաժին. Այլ Լուրեր

Ո՞վ է Քաղավիացիայի պետի հավանական թեկնածուն

Շարունակվող նոր նշանակումների ֆոնին Կառավարությանն առընթեր 7 մարմիններից 2-ում դեռևս նոր ղեկավարներ չեն նշանակվել։

Դրանցից մեկը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն է, մյուսը՝  Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն։

Սպասողական է վիճակը հատկապես Քաղավիացիայի վարչությունում, որտեղ տարիներ շարունակ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, մեկը մյուսի հետևից հայկական ավիաընկերությունները լքել են երկինքը՝ չդիմանալով մրցակցությանը։

«Բիզնես 24»-ի տեղեկություններով՝ այս պատասխանատու պաշտոնի հավանական թեկնածուն է Գևորգ Խաչատրյանը՝ հայկական միակ՝ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրենը։ Նա քաջատեղյակ է ոլորտի խնդիրներին և հնարավոր է՝ ճգնաժամից դուրս գալու համար ղեկավարի լավագույն թեկնածուն է։

Share