Բաժին. Այլ Լուրեր

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը սկսում աշխատանքային օրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում նա մարզվում է մարզադահլիճում։

«Աշխատանքային օրը սկսում ենք այսպես:)» , – գրել է վարչապետը։

Գաղտնիք չէ, որ Փաշինյանը գտնվում է գերազանց մարզավիճակում։ Ապրիլ ամսին բոլորը զարմանում էին, թե ինչպես է նա տանում նման ֆիզիկական ծանրաբեռնվածություն։

Հավելենք նաև, որ Փաշինյանի այս լուսանկարը ոչ բոլոր օգտատերերի կողմից է լավ ընդունվել։ Խնդիրն այն է, որ լուսանկարում վարչապետը կրում է կատալոնական Բարսելոնայի մարզաշապիկը, ինչը լավ չի ընդունվել Մադրիդի Ռեալի երկրպագուների կողմից։ Որոշ օգտատերեր արդեն կատակում են, որ վարչապետը «պառակտում է ազգը» և այլ թիմերի երկրպագուների շահերը կոպտորեն ոտնահարված են։ Կարծում ենք վարչապետի կողմից ՀՀ հավաքականի մարզաշապիկի ընտրությունն ամենաճիշտ տարբերակը կլիներ:

 

Share