Բաժին. Այլ Լուրեր

«Ժամանակ».Վաչա­գան Ղազարյանի ձեր­բակալության մեջ իր ներդրումն է ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

«Նախօրեին հանրությունը տեղեկացավ ԱԱԾ-ի կողմից կա­տարված հերթական ձերբակալության մասին: Ապօրինի հարստացման և պետական պաշտոնյաների հայտարա­րագրերի մասին օրենսդրու­թյունը խախտելու, կեղծ տվյալ­ներ ներկայացնելու համար բերման ենթարկվեց նախկի­նում Սերժ Սարգսյանի վարորդապետ, այնուհետև թիկնա­զորի պետ, հանրահայտ Վաչա­գան Ղազարյանը՝ «Սերժի Վա­չոն»:

«Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ «Սերժի Վաչոյի» ձեր­բակալությունը պատահական չէ, դրա մեջ իր «ներդրումն» է ունեցել «Արդշինբանկի» վար­չության նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը: Մեր աղբյու­րի փոխանցմամբ՝ հենց նա է իրավապահներին ուղղորդել զբաղվել կարճ ժամանակում վարորդից գեներալ-մայոր դարձած Վաչագան Ղազարյանով: Մհեր Գրիգորյանը լավա­տեղյակ է, թե ինչ հսկայական կարողություն ունի Ղազարյա­նը, որի մի մասն էլ պահել է իր ղեկավարած բանկում»,-գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Share