Բաժին. Այլ Լուրեր

Փաշինյան․ Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆյսբուքյան էջում ժամեր առաջ հրապարակել է լուսանկար և տեղեկացրել, որ աշխատանքային օրը սկսել է հայազգի աշխարհռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ։ Նա մասնավորապես գրել է․ «Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի եւ եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։

Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին եւ հայկական ֆուտբոլին»:

Հիշեցնենք, որ Ջորկաեֆը հուլիսի 8-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մասնակցեց համաշխարհային ֆուտբոլի լեգենդար վետերանների խաղին, որտեղ մրցեցին Եվրոպայի և Լատինական Ամերիկայի խորհրդանշական հավաքականները: 5:2 հաշվով հաղթեց Լատինական Ամերիկան: Եվրոպայի թիմում գոլի հեղինակ դարձավ նաև Յուրի Ջորկաեֆը:

Share