Բաժին. Այլ Լուրեր

Լոնդոնի հրաշալի համայնապատկերը՝ Nikon D850 ֆոտոխցիկով

Օպտիկայի և էլեկտրոնային սարքավորումների արտադրող ճապոնական Nikon-ը, բրիտանական Lenstore խանութը և Canary Wharf Group անշարժ գույքի ընկերությունը համատեղ ստեղծել են Լոնդոնի գիգապիքսելային համայնապատկերը։ Քաղաքի առանձին հատվածները կարելի է առավելագույնս մոտեցնել և դիտել դրանք օրվա տարբեր ժամերին։ Մայրաքաղաքի համայնապատկերն արված է այնպես, որ հնարավոր չէ անգամ շատ մոտեցնելուց գտնել որևէ խեղաթյուրում։ Այն ներկայացնում է Լոնդոնը պատկերող 7.3 գեգապիքսելանոց և 155 աստիճանի պատկեր։ 

Նկարահանումների համար օգտագործվել է Nikon D850 ֆոտոխցիկը՝ AF-S Nikkor 300mm f/2.8 օբյեկտիվով, բացի այդ՝ հատուկ ռոբոտային սարքավորում, որը կիրառվում է կինոստուդիաներում։ Այս ամենը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի բարձրագույն երկնաքերերից մեկի՝ 1 Canada Square-ի տանիքից։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share