Բաժին. Այլ Լուրեր

Beeline․ Գյումրեցի դպրոցականներն այցելեցին ընկերության վարչական գրասենյակ

Առաջնորդության Դպրոցի համայնքի կողմից կազմակերպված կրթական նախագծի շրջանակներում շուրջ 100 դպրոցականներ Գյումրիից այցելեցին Հայաստանում Beeline-ի վարչական գրասենյակ և ծանոթացան ընկերության աշխատանքին։

Ընկերության գրասենյակում նրանց համար անցկացվեց շրջայց, որի ընթացքում երիտասարդները պատկերացում կազմեցին հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտներում աշխատող խոշորագույն ընկերություններից մեկի փորձին և այդ ոլորտի աշխատաշուկայի առանձնահատկություններին։ 

Նրանց հետ զրուցեց նաև ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ով դպրոցականներին ներկայացրեց իր պատկերացումներն ապագայում պահանջված մասնագիտությունների և լավ աշխատանք ունենալու համար անհրաժեշտ գիտելիքների մասին։

«Շատ մասնագիտություններ, որ այսօր պահանջված են, շուտով անհետանալու են, ուստի ձեր նման երիտասարդներին խորհուրդ կտայի լավ մտածել մասնագիտություն ընտրելիս։ Ամեն դեպքում, հաջողության հասնելու համար, վստահաբար կարող եմ ասել, միշտ անհրաժեշտ կլինի լեզուներ իմանալ և մշտապես կատարելագործել սեփական գիտելիքներն ու հմտությունները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նախագծի շրջանակներում Գյումրիից ժամանած երիտասարդների համար կազմակերպվել են տարբեր կրթական, աշխատանքային և ընդհանուր ճանաչողական այցեր ու միջոցառումներ։

Ինչպես նշեց Առաջնորդության Դպրոց հիմնադրամի նախագահ Սամվել Մովսիսյանը՝ նպատակն է աջակցել դպրոցականների արդյունավետ մասնագիտական կողմնորոշմանը և ծանոթացնել կրթական ու աշխատանքային ապագայամետ հնարավորությունների հետ։

Share