Բաժին. Այլ Լուրեր

Ժողովուրդ. Այս տարվա առաջին կիսամյակում ավելացել է ՀՀ-ից գումարի արտահոսքը

«Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ավելացել է ՀՀ-ից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ հաշվետվությունից տեղեկացավ, որ 2018թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից գու­մարի արտահոսքը կազմել է 535 մլն 523 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանա­կահատվածում ՀՀ-ից դուրս է բերվել 442 մլն 487 հազար դոլար: Հատկանշական է, սակայն, փաստը, որ գումարի հիմնական արտահոսքը եղել է ոչ թե թավշյա հեղափոխության ամիսներին, այլ դրանից ավելի վաղ՝ ՀՀԿ իշխանության օրոք:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ 99 մլն 178 հազար դոլարի արտահոսք եղել է փետրվար, 99 մլն 890 հազար դոլարի արտահոսք՝ մարտ ամիսներին, իսկ ահա ապրիլին, երբ ար­դեն սկսվել էր հեղափոխությունը, գումարի արտահոսքը կազմել է 93 մլն 726 հազար դոլար: Մեկ փաստ էլ. հունիս ամսին, մայիսի համեմատ, արտահոսքը նվազել է. մայիսին այդ թիվը կազմել է 92 մլն 360 հա­զար դոլար, հունիսին՝ 76 մլն 20 հազար դոլար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Share