Բաժին. Այլ Լուրեր

Հրապարակ. ՀԷՑ Արաքս մասնաճյուղում, որի բաժնի պետը պատգամավորի մտերիմն է, մեծ մասշտաբների չարաշահումներ են թույլ տրվել

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրել է ստուգումներ և աուդիտ անցկացնել մարզային բոլոր հաստատություններում՝ հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ և այլն:

Մեր տեղեկություններով, սև ամպեր են կուտակվում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի բաժնի պետ Հայկ Հովհաննիսյանի գլխին:

Ստուգումների նախնական արդյունքների համաձայն, այստեղ մեծ մասշտաբների չարաշահումներ են թույլ տվել:

Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մտերիմն է, նա Արտաշատում մի շարք բիզնեսներ ունի, նրան է պատկանում նաև «Արարատ» ռեստորանը»,-գրում է «Հրապարակ» թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Share