Այլ Լուրեր | 15:17 11/09/18

Արթուր Վանեցյանը ասուլիսի ընթացքում պարզաբանում կներկայացնի ենթադրյալ գաղտնալսված հեռախոսազրույցի վերաբերյալ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կայանալիք մամուլի ասուլիսին պարզաբանում կներկայացնի համացանցում հայտնված ենթադրյալ գաղտնալսված հեռախոսազրույցի վերաբերյալ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ միացմամբ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հանձնարարել եմ ԱԱԾ տնօրենին հանդես գալ մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին, տալ պարզաբանումներ»,- ասաց Փաշինյանը: