Բաժին. Այլ Լուրեր

Facebook-ին սպառնում է 1,6 մլրդ դոլարի տուգանք՝ տվյալների նոր արտահոսքի համար

Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը (Data Protection Commission, DPC) հնարավոր է՝ տուգանի աշխարհի խոշորագույն սոցիալական ցանց Facebook-ին՝ համաշխարհային եկամտի 4%-ի կամ 1,6 մլրդ դոլարի չափով՝ կապված ամբողջ աշխարհից 50 մլն օգտատիրոջ տվյալների արտահոսքի հետ։ Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, սա առաջին մասշտաբային նախադեպը կլինի, երբ կկիրառվի տվյալների պաշտպանության եվրոպական նոր օրենքը։ 

Հանձնաժողովն արդեն սկսել է հետաքննություն, որի համար Facebook-ից լրացուցիչ տեղեկատվություն է խնդրել։

GDPR-ը ԵՄ-ի իշխանությունների հետ եկել է համաձայնության՝ սահմանել մինչև 20 մլն եվրո կամ եկամտի 4%-ի չափով տույժ, եթե ընկերության տվյալների պահպանությունը անբավարար համարվի։

Փորձագետների կարծիքով՝ DPC-ի հետաքննության արդյունքում Facebook-ը պետք է վերականգնի օգտատերերի տվյալների պաշտպանության արդյունավետությունն ու հասանելիությունը՝ մինչև որոշման հրապարակումը։ Ավելին, հաշվի առնելով GDPR-ի նոր օրենքը, ընկերության հասանելիությունը և արդյունավետությունը պետք է ապացուցվի դատարանում։

Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի օրը Facebook-ը բացահայտել էր անվտանգության խնդիր, որը անհանգստացրել էր 50 մլն օգտատիրոջ։ Հայտնաբերվել էր կոդի խոցելիություն «Դիտել ինչպես» (View As) ֆունկցիայում, որը մարդկանց թույլ է տալիս իրենց էջը տեսնել այնպես, ինչպես տեսնում են այլ օգտատերեր։ Հայտնաբերված թերությունը հաքերներին թույլ է տվել գողանալ «մուտքի թոքեն»  (access tokens), որի շնորհիվ հնարավոր է տիրանալ օգտատիրոջ հաշվին․ «Մուտքի թոքենները թվային բանալիների համարժեքն են, որոնք թույլ են տալիս օգտատիրոջը մուտք գործել հաշիվ և ամեն անգամ գաղտնաբառ չհավաքել»,-բացատրված է Facebook-ի բլոգում։

Խոցելիությունը վերացված է, 50 մլն տեսականորեն վտանգված հաշիվների մուտքերը պաշտպանված են, իսկ ևս 40 մլն  հաշվի համար կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share