Բաժին. Այլ Լուրեր

Հնարավոր է՝ Կարեն Կարապետյանը Ռուսաստանում նոր պաշտոն ստանձնի

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն այս տարվա ապրիլյան դեպքերից հետո ավարտելով իր քաղաքական կարիերան Հայաստանում՝ կարող է նոր պաշտոնի նշանակվել Ռուսաստանում։

Նշանակումը հավանաբար կլինի ռուսական «Зарубежнефть» պետական ընկերության տնօրենների խորհրդում: Ոուսական «Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի պաշտոնը, որն այս պահին զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը։ Վերջինս «Интер РАО» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականն է:

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի ներկայացուցիչ Իլյա Ջուսը «Կոմերսանտ»-ին հայտնել է, որ նման նշանակման հրաման չկա, սակայն չի հերքել դրա նախապատրաստման հնարավորությունը:

Թերթը նշել է նաև, որ այս նշանակումը կարող է լինել ինչպես քաղաքական ժեստ, այնպես էլ Կարեն Կարապետյանի երկարամյա աշխատանքային փորձի արդյունք։

Share