Բաժին. Այլ Լուրեր

Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2018-ին նվիրաբերվել է 1,242,460 եվրո

Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:

Հեռախոսամարաթոն-2018-ը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10. 000-ի սահմանը:

Հեռախոսամարաթոնին մասնակցելու էր մեկնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Համահայկական հիմնադրամի Հեռախոսամարաթոն-2018-ի գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին:

Ստորև ներկայացնում ենք համաեվրոպական Հեռախոսամարաթոն 2018-ի արդյունքներն ըստ տարածաշրջանի.

Փարիզ՝ 686 162 եվրո

Մարսել՝ 207 149 եվրո

Լիոն՝ 177 988 եվրո

Թուլուզ՝ 66 447 եվրո

Ֆրանսիա ընդհանուր՝ 1 137 746 եվրո

Գերմանիա՝ 73 845 եվրո

Շվեյցարիա՝ 19 717 եվրո

Հունաստան՝ 11 150 եվրո

Share