Բաժին. Այլ Լուրեր

Վրացահայ նկարչուհի Մարիա Կազարյանը Երևանում «Դեպի անսահմանություն» խորագրով ցուցահանդես կունենա

Նկարչուհի Մարիա Կազարյանը Հայաստանում է։ Նրա՝ «Դեպի անսահմանություն» խորագրով ցուցահանդեսը կանցկացվի Հայաստանի Նկարիչների Միության տանը՝  նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը։  Ցուցահանդեսին ներկայացված են լինելու երեք տասնյակից ավել աշխատանքներ, որոնցից շատերը ստեղծվել են հատուկ Հայաստանում կայանալիք միջոցառման համար։

Մարիա Կազարյանը վերջին տարիների ընթաքում կազմակերպել է մի շարք ցուցահանդեսներ, որից վերջինները՝ Վրաստանում, Բելառուսիայում, Հայաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 2015 թվականին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից Մարիան, իր բացառիկ տաղանդի և հեղինակության շնորհիվ, ընտրվել է որպես հատուկ հրավիրված նկարչուհի Բոստոնում կայանալիք ցուցահանդեսին մասնակցելու համար։

 «Սիրով հրավիրում եմ բոլորին մասնակցել իմ ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որը տեղի կունենա Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին։ Իմ ստեղծագործությունները խոսում են մարդկանց երազների և ցանկությունների, հաղթանակների և ձախողումների, անսահման սիրո և վառ  երևակայության մասին։ Իմ նկարները շատ հայտնի են, բայց ինձ համար ամենաթանկ ձեռքբերումն այն է, որ  ես տեսնում են հիացմունք մարդկանց աչքերում, նրանք սիրում և գնահատում են իմ աշխատանքը․ որովհետև այն անմիջապես ուղղված է նրանց հոգուն ու մտքին»,- նշեց Մարիա Կազարյանը։ 

Ըստ նկարչուհու, գեղեցիկը և դրա արտահայտման ձևերը սահմաններ չունեն, այդ իսկ պատճառով ցուցահանդեսն անց է կացվում «Դեպի Անսահամանություն» խորագրի ներքո։

Նշենք, որ Մարիա Կազարյանը ծնվել և բնակվում է Թիֆլիսում։ Վրաստանի նկարիչների միության անդամ է։

Share