Բաժին. Այլ Լուրեր

Ժամանակ․ ՌԴ-ն հունվարի 1-ից հետո հավանաբար ՀՀ-ին գազ կվաճառի ավելի բարձր գնով

«Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրն ավարտվում է 2018թ. դեկտեմ­բերի 31-ին: Մեր ունեցած տեղե­կություններով՝ այս պահին Ռու­սաստանի հետ գազի գնի վերա­բերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողնե­րին մատակարարվող գազի գի­նը:

Հայաստանի իշխանություն­ները դրա համար կսկսեն մե­ղադրել Ռուսաստանի իշխանու­թյուններին, որ նրանք չեն մտա­ծում հայ հասարակության մա­սին, բայց պետք է հասկանալ, որ դրա իրական պատասխա­նատուն Հայաստանի իշխանություններն են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Share