Բաժին. Այլ Լուրեր

Քննարկվում է որոշ նախարարությունների կրճատման հարցը

Նոր կառավարությունում նախախատեսվում է 17 նախարարություններից թողնել 12-ը։ Այս մասին հայտնում է «Սիվիլնեթ» լրատվական կայքը և հավելում, որ կկրճատվի առաջին փոխվարչապետի հաստիքը, կլուծարվի սփյուռքի նախարարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կմիավորվի տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ կմիավորվեն տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունները, կստեղծվի ենթակառուցվածքների և պետգույքի նախարարություն, որն իր մեջ կներառի տրանսպորտի, կապի, էներգետիկայի և պետգույքի ոլորտները, , մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարության հետ։

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը շրջանառության մեջ կմտնի առաջիկա օրերին։

Share