Բաժին. Այլ Լուրեր

Ժամանակ. Ալյուրը և անասնակեր թեփը թանկացել են և վաճառ­վում են դոլարով, որն օրենքի կոպիտ խախտում է

«Խորհրդարանական ընտրու­թյուններից հետո այլուրի գինը թանկացավ 1 դոլարով՝ 22-ից դառնալով 23 դոլար, բարձր տե­սակի 50-կիլոգրամանոց պար­կի հաշվարկով:

Թանկացավ նաև անասնակեր թեփի գինը՝ դառնալով 5 դոլար 40 ցենտ: Բայց ամենազավեշտալին ոչ մի­այն այս թանկացումն է, այլև այն, որ նույնիսկ նոր Հայաստանում ալյուրը և թեփը վաճառ­վում են դոլարով: Խոսքը մեծա­ծախ վաճառքի մասին է, որը օրենքի կոպիտ խախտում է:

Զավեշտալի է նաև, որ Հայաստանում բոլոր արտադրողները այլուրի գները բարձրացնում են նույն օրը և նույն չափով, ինչը խոսում է հակամրցակցային պայմանավորվածության գոյության մասին: Չնայած ալյուրի գինը բարձրացել է ընդամենը 1 դոլարով, սակայն հացը թան­կացել է 10-20 դրամով, մեկ պարկի հաշվարկով՝ 2500-4000 դրամով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share