Բաժին. Այլ Լուրեր

Ժողովուրդ. Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ի կեսգիշերին պատրաստվում է Նոր տարին շնորհավորել Հանրապետության հրա­պարակից՝ հենց ուղիղ եթերում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը, պատրաստվում է Նոր տարին շնորհավորել Հանրապետության հրա­պարակից հենց ուղիղ եթերում:

Դա տեղի է ունենալու Հանրային հեռուստաընկերության եթերում: Մեկնաբա­նության համար դիմեցինք վարչապե­տի պաշտոնակատարի մամուլի խոս­նակ Արման Եղոյանին:

Վերջինս ո´չ հերքեց, ո´չ հաստատեց լուրը՝ նշելով որ վերջնական որոշում դեռ չկա: «Քննարկվում են տեղը, վիճակը, ձևը, տեխնիկական հարցերը: Այսինքն՝ ամեն բան դեռ քննարկման փուլում է»,- ասաց Արման Եղոյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share