Այլ Լուրեր | 10:25 28/12/18

Ժամանակ. Կառավարության նոր կազմը կհրապարակվի Ամանորից հետո՝ ԱԺ առաջին նիստին զուգընթաց

«Պարզվում է՝ «Իմ քայլի» նախորդ օրն անց­կացրած թրեյնինգը՝ նոր պատգամավորներին ԱԺ կանոնակարգին ծանոթացնելու մասով, առաջինը չի եղել, մոտ 10 օր առաջ ևս նման մեկ հավաք է եղել, որին, ի դեպ, ակտիվ մասնակցություն է ունեցել նախկին պատգամավոր, փորձագետ Թևան Պողոսյանը:

Դուք մասնակցե՞լ եք՝ հարցրինք «Իմ քայլի» ներկայացուցիչ, ԱԺ պատգա­մավոր Հովիկ Աղազարյանին: «Այո»: Ի՞նչ եք անում այդ հանդիպումների ժամանակ: «Առանձնապես ոչինչ, ծանոթացնում են ԱԺ կանոնակարգին, առաջին նիստի ըն­թացակարգին, ընդհանրապես՝ նիստերի ժամանակ տեղի ունեցողին, պատգամա­վորների պարտականություններին: Մի քանի հոգիս, ներառյալ Հովհաննես Իգիթյանը, դրա կարիքը չունեինք, բայց հարկ էինք համարել մասնակցելու»:

Դուք, կարծես, ՔՊ հիմնադիր անդամ եք, մասնակցում եք դաշինքի որոշումների կայացմանը, ասում են, օրինակ, Սասուն Միքայելյանը նեղ «կռուգի» քննարկումներին ներկա չի լի­նում: «Ես ՔՊ-ի վարչության անդամ եմ, եթե վարչության նիստ է, իհարկե, մասնակցում եմ. այնտեղ քննարկվում են հիմնականում քաղաքական որոշումներ, քիչ դեպքերում՝ կադրային հարցեր»:

Կառավարության կազմը մինչև Ամանոր կհրապարակվի՞: «Գործընթացը դեռ սաղմնային վիճա­կում է, Ամանորից հետո կհրապարակվի, իսկ առավել ստույգ՝ թերևս ԱԺ առաջին նիստին զուգընթաց»: Իսկ Դուք ԱԺ-ում արդեն սենյակ ունե՞ք, սենյակների համար «ժերեբյովկան» արվե՞լ է: «Ժերեբյովկան ևս կլինի ամսի 8-ից հետո»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: