Բաժին. Այլ Լուրեր

Ժողովուրդ. ՀՀ պետական պարտքը 2018թ. ընթացքում ավելացել է 148.3 մլն դոլարով

«Հայաստանի պետական պարտքը 2018թ. ընթացքում ավելացել է վերջին տարիների համար աներևակայելի քիչ չափով՝ ընդամենը 148.3 մլն դոլարով:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ եթե 2017թ. դեկտեմբե­րի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր, ապա 2018թ. դեկտեմբերի 31-ին այն հա­սել է 6 մլրդ 922.9 մլն դոլարի: Մինչդեռ 2017թ. ընթացքում այն ավելացել էր 832.5 մլն դոլարով, իսկ 2016թ. ըն­թացքում 864.4 մլն դոլարով:

Սա, թերևս, պատահական չէ. նախկին իշխանությունները որդեգրել էին պետա­կան պարտքն ավելացնելու ճանապարհ՝ դրա հաշվին փորձելով պահել ՀՀ տնտեսությունը: Իսկ թավշյա հեղա­փոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը, ընդհակառակը, ամեն գնով խուսափել է նոր պարտք վերց­նելու գայթակղությունից՝ փորձելով թեթևացնել այդ բեռը, իսկ վարկային միջոցներ ներգրավվել են միայն ծայ­րահեղ դեպքերում:

Փաշինյանի կառավարությունը երկիրը «ժառանգել էր» պետական պարտքի՝ 6 մլրդ 867.5 մլն դրամ բեռով, այսինքն՝ հեղափոխությունից հետո պարտքն ավելացել է 55.4 մլն դոլարով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share