Բաժին. Այլ Լուրեր

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր է նշանակվել Մենուա Սողոմոնյանը

ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԵՊհ լրատվական ծառայությունից:

Մենուա Սողոմոնյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2004-2007 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 2007 թ. պաշտպանել է «Հայ-բրիտանական հարաբերությունները 1991-2000 թթ.» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը 2007 – 2008 թթ. որպես դասախոս  աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատմության ամբիոնում, իսկ 2008 -2015 թթ. եղել է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասիստենտ: 2008 -2011 թթ. աշխատել է որպես Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2011 թ.-ից եղել է ԵՊՀ գիտական քարտուղարը:

Մենուա Սողոմոնյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է միջազգային քաղաքականության և միջազգային անվտանգության տեսություններն ու արտաքին քաղաքական որոշումների կայացման գործընթացներն ու պայմանները:

Share