Բաժին. Այլ Լուրեր

Պետհամարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները ստացվել են, սկսվել են տպագրման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ոստիկանություննարդեն իսկ ապահովել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները Վրաստանի Փոթի նավահանգստից հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետություն տեղափոխման աշխատանքների կատարումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, վահանակները ստացվել են, սկսվել են համարանիշերի տպագրման աշխատանքները: «Բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ովքեր հաշվառման ժամանակ չեն ստացել թիթեղյահամարանիշ, կարող են 2019 թվականի ապրիլի 11-ից սկսած դիմել հաշվառման համարանիշերն ստանալու համար: Ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար կրկին անգամ հայցում է քաղաքացիներիներողամտությունը»,-ասված է հաղորդագրությունում: Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ տեխնիկական օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ որոշժամանակով խնդիրներ էին ծագել տրնսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացում։

Share