Բաժին. Այլ Լուրեր

Anonymous-ի հաքերները Մեծ Բրիտանիայի իշխանություններից պահանջել են՝ ազատել Ասանժին

Anonymous միջազգային խմբից հաքերները Մեծ Բրիտանիայի իշխանություններին եւ աշխարհի տարբեր մասերում նրանց կողմնակիցներին են դիմել ապրիլի 11-ին Լոնդոնում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալման առնչությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է խմբի պաշտոնական կայքում:

«Ազատ արձակեք Ասանժին կամ դուք կվճարեք դրա համար», – ասված Է Anonymous-ի հայտարարության մեջ:

Ասանժի ձերբակալումը, ինչպես նաեւ WikiLeaks-ի մյուս աշխատակիցների հետապնդումը, ինչպես ընդգծում են հաքերները, վկայում են այն մասին, որ Միացյալ Թագավորության իշխանությունները «ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնի իրենց գաղտնիքները պահպանելու համար»: Բացի այդ, Ասանժը, ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, «պետության թշնամին Է, քանի որ նա մերկացրել Է ինչպես ձախերի, այնպես Էլ աջերի հանցագործությունները»: Հայտարարության մեջ նաեւ նշվում Է, որ Ասանժն ինքը Anonymous խմբի ներկայացուցիչներին նախազգուշացրել Էր «իր առաջիկա ձերբակալման մասին»:

Anonymous-ի կարծիքով, Ասանժն «իսկական լրագրող Է, որը ճիշտն Է ասում իշխանություններին եւ մերկացնում Է կոռուպցիան ինչպես ձախերի, այնպես Էլ աջերի շրջանում», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share