Բաժին. Այլ Լուրեր

Վարչապետը աղքատության խնդրի լուծման բանալին աշխատանքն է համարում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աղքատությունը հաղթահարելու իրական ձևը աշխատանքն է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղափոխությունից մեկ տարի անց հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետը, բերելով իր օրինակը, ասաց, որ ինքը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու  ապրած բոլոր սոցիալական շեմերով անցել է՝ բացի հարստությունից: «Ես երբեք հարուստ չեմ եղել, բայց ես ինքս իմ աղքատությունը հաղթահարել եմ աշխատանքով»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ կառավարությունը մարդկանց պետք է քաջալերի, որպեսզի նրանք ունենան աշխատելու հնարավորություն: «Մենք հիմա մարդուն տալիս ենք հնարավորություններ: Մարդուն ասում ենք այս տեխնոլոգիաներով անասնագոմ կառուցի քեզ համար, քո ծախսած գումարի 70 տոկոսը պետական բյուջեի միջոցներից վերադարձնում ենք քեզ», – ասաց նա:

Անդրադառնալով միջազգային փորձի կիրարկմանը, Փաշինյանն ընդգծեց, որ միջազգային փորձը կարելի է դիտարկել որպես գիտելիք և դրա հիման վրա ստեղծել մերը:

Share