Այլ Լուրեր | 20:20 01/10/19

Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երևանում գտնվող տարբեր երկրների ղեկավարների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երևանում գտնվող տարբեր երկրների առաջնորդների հետ:

Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի,  Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: ՀՀ վարչապետը լուսանկարին կից կատարել է հետևյալ գրառումը. «Ճանապարհային սելֆի: Այս ընթացքում հասցրեցինք կարևոր որոշում կայացնել»: