Բաժին. Այլ Լուրեր

Ժողովուրդ. «Հայաստան» համահայկական հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների չափն էլ, տեսակներն էլ աննախադեպ են

«ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում 2018 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30-ը իրականացրած ստուգումների արդյունքնե­րը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների չափն էլ, տեսակներն էլ աննախադեպ են: «Օրիգինալներից» է, օրինակ, System of a down խմբի համերգի գե­ներատորային վառելիքի «նկարած» ծախսը: 2015 թ. ապրիլի 23-ին կայացած 2,5 ժամանոց համերգի համար ներկայացվել է վառելիքի համար ծախսված այնքան փող, որքան կծախսեին, եթե նույն ռոք խումբը ելույթ ունե­նար մոտ 89 ժամ:

Անապահով ընտանիքների բնակարանների, հիմնանորոգված մանկապարտեզների ու դպ­րոցների գույքի համար կնքված պայմանագրերով կենցաղային տեխնիկան ձեռք են բերել 23 մլն 609 հազար 100 դրամով հիմնադրամին վաճառել մոտ 40 մլն դրամով:

«Օրիգինալության» այս ցանկն անծայրածիր է: Հաշ­վեքննիչ պալատից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ ստուգման ընթացքում կասկածներ են առա­ջացել, որ հիմնադրամի այս գործարքներում հանցագործության առերևույթ հատկանիշներ կան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share