Բաժին. Այլ Լուրեր

Ռոման 14 մլն եվրո է առաջարկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար

Իտալական «Ռոմա»-ն ևս մեկ առաջարկով կդիմի «Արսենալ»-ին` Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու համար:

Անգլիական ԶԼՄ-ները գրում են, որ «Ռոմա»-ի նախկին` 10 միլիոն եվրո առաջարկն «Արսենալ»-ի համար անընդունելի է եղել, և այժմ իտալական ակումբը հայ կիսապաշտպանի համար առաջարկում է 14 միլիոն եվրո:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ից «Ռոմա» է տեղափոխվել մրցաշրջանի մեկնարկին` մեկ տարվա վարձավճարով: Մխիթարյանն այժմ վնասվածք ունի և խաղադաշտ կվերադառնա մի քանի շաբաթից:

Share