Բաժին. Այլ Լուրեր

Խորհրդարանում քննարկվում է գույքը վաճառելուց առաջ գույքահարկի պարտավորությունները կատարելը պարտադրող նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արգիշտի Մեխակյանի հեղինակած օրինագծով առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը՝ ներառյալ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:

Ըստ հիմնական զեկուցող Գեւորգ Պապոյանի` ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած գույքահարկով, ինչպես նաև հեշտ վարչարարությամբ կմեծանան համայնքային բյուջեները:

Share