Բաժին. Այլ Լուրեր

Մ6-ի երթևեկությունը վերականգնվել է

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրին տեղի էր ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով վնասվել էին ճանապարհի կողնակը և ծածկի մի հատվածը: Ճանապարհը ժամանակավորապես փակվել էր, որպեսզի կապալառու կազմակերպությունը կարողանար կատարել մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքները։

Այս պահին ճանապարհահատվածը մաքրված է և երկկողմանի երթևեկելի։

Անհարմարությունների համար հայցում ենք վարորդների և երթևեկության մասնակիցների ներողամտությունը և մաղթում ենք անվտանգ երթևեկություն։

Share