Բաժին. Այլ Լուրեր

Նիկոլ Փաշինյան. 9 կասկածելի պացիենտների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի ժամանակ մարտի 2-ի առավոտյան նշված 9 կասկածելի դեպքի թեստերի պատասխանների բացասական են եկել: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կասկածելի դեպքերը թեստավորվել են: Կասկածելի դեպք ասելով` նկատի ենք ունենում այն, երբ անձը շփվել է ռիսկային երկրների քաղաքացիների հետ կամ սիմպտոմներ ունի, այդ ժամանակ որոշվում է ստուգել:  Ասեմ, որ գործընթացը շարունակական է լինելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև տեղեկացրեց, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում գտնվող կորոնավիրուսի վարակակիր անձի ու այնտեղ պահվող մյուս քաղաքացիների մոտ առողջական վիճակի բացասական փոփոխություն չկա: Նրանք ջերմություն չունեն:

Share