Այլ Լուրեր | 12:17 22/03/20

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 190-ի

Մարտի 22-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 190 դեպք, որոնցից 2-ն` առողջացած:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

- մնացե'ք տանը,

- սահմանափակե'ք շփումները,

- հետևե'ք անձնական հիգիենային,

- հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

- հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,

- շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,

- գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

- եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,

- պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,

- խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով