Բաժին. Այլ Լուրեր

Աշխարհում «Apple»-ի շուրջ 100 խանութ վերսկսում է աշխատանքը

Ամերիկյան «Apple» ընկերությունը որոշում է կայացրել մայիսի 18-ից վերսկսել իր աշխարհի շուրջ 100 խանութի աշխատանքը: Խանութները փակվել էին համավարակի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ընկերության ավագ փոխնախագահ Դեիդրե Օ’Բրայենը:

«Աշխարհում մեր շուրջ 100 խանութ բացվում է սպառողների համար»,- նշել  նա:

Օ’Բրայենը հստակեցրել է աշխատանքային նոր կարգն առևտրի կետերում՝ կապված համավարակով պայմանավորված անվտանգության հարցերի հետ: Խանութ այցելողները պետք է լինեն դիմակներով, իսկ դրանց բացակայության դեպքերում աշատողները դիմակներ կտրամադրեն: Դրանից բացի, այցելուները կջերմաչափվեն, խանութներում կլինեն այնքան թվով սպառողներ, որոնց կարող են անհատապես սպասարկելաշխատողները:

Համավարակով պայմանավորված՝ ընկերությունը սկզբում իր խանութները փակել է Չինաստանում: Մարտի 14-ից որոշում է կայացվել դրանք փակել ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում:

 

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share