Ասույթներ | 18:22 07/03/13

ԲԻԶՆԵՍ ԱՍՈՒՅԹ 07/03/2013 - ՀԵՆՐԻ ՖՈՐԴ

Ծերունիները երիտասարդներին միշտ խորհուրդ են տալիս խնայել փողը: Դա վատ խորհուրդ է: Մի խնայեք, այլ մինչև վերջին լուման ներդրեք ձեր մեջ: Անձամբ ես մինչև 40 տարեկանն անգամ մի դոլար չեմ խնայել:

Հենրի Ֆորդ (1863 - 1947): Ամերիկյան արդյունաբերող, Ford ավտոմեքենաշինական հսկայի հիմնադիր, գյուտարար, շուրջ 161 պատենտի հեղինակ: Ֆորդի կողմից առաջին անգամ կիրառվել է ավտոմեքենան հոսքագծի վրա հավաքելու տեխնոլոգիան, ինչի հետևանքով նա մեծ առավելություն է ստացել մրցակիցների նկատմամբ: Ֆորդի հեղինակած «Իմ կյանքը և ձեռքբերումները» գիրքը համարվում է աշխատանքի գիտական կազմակերպման դասական ձեռնարկներից մեկը: