Բաժին. Ասույթներ

ԲԻԶՆԵՍ ԱՍՈՒՅԹ 11/03/2013 – ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹ

Որպես ներդրող միշտ ձգտում եմ գնել այնպիսի բիզնես, որը կարող է ղեկավարել ցանկացած հիմար: Փորձը ցույց է տալիս, որ վաղ թե ուշ այդպես էլ պատահում է:

Ուորեն Էդուարդ Բաֆեթ (ծնվ. 1930)` ամերիկյան գործարար: Աշխարհի ամենահայտնի ներդրողներից և ամենահարուստ մարդկանցից մեկն է: Forbes 2013 ամենահարուստ մարդկանց ցուցակում Բաֆֆեթը  երրորդն է, կարողությունը` 53,5 միլիարդ դոլար:

Առաջին գումարն աշխատել է 6 տարեկանում` Coca-Cola-յի վաճառքից: Բորսայում առաջին գործարքն իրականացրել է 11 տարեկանում: 2010թ.-ի հունիսին 37 միլիարդ դոլար է նվիրաբերել 5 տարբեր բարեգործական հիմնադրամի: Սա պատմությանը հայտնի ամենամեծ բարեգործական նվիրաբերությունն է:

Share