Բաժին. Ասույթներ

Բիզնես ասույթ 10/10/13 – Ուորեն Բաֆեթ

Հեղինակություն ստեղծելու համար պահանջվում է 20 տարի, այն ոչնչացնելու համար` 5 րոպե: Եթե այսպես մտածես, ապա կգործես բոլորովին այլ կերպ:

Ուորեն Էդուարդ Բաֆեթ (ծնվ. 1930)` ամերիկյան գործարար: Աշխարհի ամենահայտնի ներդրողներից և ամենահարուստ մարդկանցից մեկն է: Forbes 2013 ամենահարուստ մարդկանց ցուցակում Բաֆֆեթը  երրորդն է, կարողությունը` 53,5 միլիարդ դոլար:

Առաջին գումարն աշխատել է 6 տարեկանում` Coca-Cola-յի վաճառքից: Բորսայում առաջին գործարքն իրականացրել է 11 տարեկանում: 2010թ.-ի հունիսին 37 միլիարդ դոլար է նվիրաբերել 5 տարբեր բարեգործական հիմնադրամի: Սա պատմությանը հայտնի ամենամեծ բարեգործական նվիրաբերությունն է:

Share