Բաժին. Ասույթներ

Ferrari-ի լեգենդար մրցարշավային մոդելը վաճառվել է 13.5 մլն եվրոյով

Bonhams աճուրդի տան կազմակերպած վերջին աճուրդի ընթացքում վաճառքի է հանվել 1954 թ.-ի արտադրության Ferrari 375-Plus մոդելի սպորտային ավտոմեքենան, որն էլ վաճառվել է բավական բարձր գնով՝ 13.5 մլն եվրո կամ 10.6 մլն ֆունտ:

Նշենք, որ մոդելն օժտված է 12 մխոցանի 4.9 լիտր ծավալով շարժիչով, որի հզորությունը 330 ձիաուժ է: Մոդելը 1950-51թթ. Ֆորմուլա 1 մրցաշարում Ferrari-ի ներկայացված մեքենայի կատարելագործված տարբերակն է: Ferrari-ի սույն մոդելն անչափ հաջողված է եղել և մրցարշավներում տարել է մի քանի պատմական հաղթնակ: Այն հաղթել է Լե-Մանի 24 ժամյա մրցարշավում, Սիլվերսթոունում, Carrera Panamericana 3000 կիլոմտերից ավել երկարությամբ մրցաշարում, որի ընթացքում մեքենան արագության ռեկորդ է գրանցել

Share