ԲԱԹՈՒՄՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԶԳԱԼԻ ԱՃԵԼ ԵՆ

Ընթացիկ տարում Աջարիայում անշարժ գույքի վաճառքի ծավալները նախորդ տարվա համեմատությամբ աճել են ավելի քան 16%-ով: Ինչպես տեղեկացնում են վրացական աղբյուրները` 2009 թվականի համեմատությամբ ցուցանիշն աճել է շուրջ 1.7 անգամ: Միևնույն ժամանակ, միայն Բաթումում այս տարվա հունվար-հունիս ամիսների արդյունքերով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ անշարժ գույքի վաճառքի ծավալները աճել են 11%-ով: Հատկանշական է, որ մեծ պահանջարկ են վայելու ոչ միայն բնակարաններն, այլև առևտրային տարածքները:

Բաթումում բնակարանների հիմնական գնորդներն են վրացիները, ռուսներն, ուկրաինացիներն ու ղազախները:  Նշենք, որ Բաթումում բնակարանների մեկ քառակուսի մետրը վաճառվում է միջինը 400 ԱՄՆ դոլարով:

Share