PWC – 2011Թ.-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ԿԳՐԱՆՑԻ 20-40% ԱՃ

PricewaterhouseCoopers (PwC) խորհրդատվական ընկերությունն իր կանխատեսումներ է հրապարակել ռուսական ավտոշուկայի հնարավոր զարգացումների վերաբերյալ: Այսպես, ընկերության վերլուծաբանների սպասումներով` ընթացիկ տարվա արդյունքերով ՌԴ-ում ավտոմեքենաների վաճառքի ծավալները կաճեն 20-40%-ով: Կանխատեսվում է, որ այս մեկ տարվա ընթացքում ՌԴ ավտոշուկայում կիրացվի 2,1-2,5 մլն ավտոմեքենա:
Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով ՌԴ-ում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել էին 30%-ով: Այս մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում վաճառվել էր 1,9 մլն ավտոմեքենա:
Share