Տարածաշրջան | 16:34 21/07/11

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԱՅՍ ՏԱՐԻ ՍՏԱՆԱԼ ՑՈՐԵՆԻ ԼԱՎ ԲԵՐՔ

ՌԴ Գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է, որ ընթացիկ տարում Ռուսաստանը կարտահանի 15-18 մլն տոննա ցորեն, եթե ցորենի բերքը կազմի 85-90 մլն տոննա: Հիշեցնենք, որ նախորդ տարվա երաշտի պատճառով ՌԴ-ում ցորենի բերքի ծավալը կազմել էր ընդամենը 60 մլն տոննա, ինչով և պայմանավորված արգելք էր դրվել հացահատիկի արտահանման վրա:

Նշենք, որ ՌԴ-ն հանդիսանում է հացահատիկի համաշխարհային շուկայի ակտիվ մասնակից: Վերջին հինգ տարիների ընթացքում Ռուսաստանի ցորինի տարեկան արտահանման ծավալը կազմում է 10-20 մլն տոննա: Ռուսական ցորենի հիմնական սպառողներն են Մերձավոր Արևելքի և Հյուսիսայի Աֆրիկայի երկրները: