YANDEX-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԵՆ

2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյուքներով ռուսական Yandex LLC ինտերնետային ընկերության զուտ շահույթն աճել է 11%-ով և կազմել 1,12 մլրդ ռուբլի, իսկ եռամսյակային համախառն հասույթն աճել է 57%-ով և կազմել 4,54 մլրդ  ռուբլի:

Yandex LLC ընկերությունը Ռուսաստանի խոշորագույն ՏՏ–ընկերություններից մեկն է: Ընկերության համանուն որոնողական համակարգն, իր մշակած հարցումների քանակով, այսօր աշխարհում  զբաղեցնում է 7-րդ տեղը:

Yandex որոնողական համակարգը ստեղծվել է 1997 թվականին և այսօր արդեն վերջինիս բաժին է ընկնում միայն  «ռուսաստանյան» հարցումների 65%-ը:

2010 թվականի մայիսին Yandex-ը թողարկեց նաև իր որոնողական համակարգի անգլերեն տարբերակը` դուրս գալով համաշխարհային շուկա:

Հիշեցնենք նաև, որ այս տարվա մայիսին Yandex ընկերությունն ամերիկյան բարձրտեխնոլոգիական Nasdaq բորսայում իրականացրել էր IPO (արժեթղթերի առաջնային տեղեբաշխում), որի շրջանակներում «գնահատվել է» 8.03 մլրդ դոլար:

Share