Ինտերնետը Հայաստանում | 13:17 08/10/12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ - ԱՄԱՌ 2012

«Հայաստանի առաջատար պրովայդերներ. ամառ 2012» հոդվածում ներկայացված են 2012թ.-ի ամռան ամիսներին Circle.am-ում գրանցված ցուցանիշները: Հրապարակված տվյալներից օգտվելու կամ դրանք արտատպելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) պարտադիր է (համապատասխան գիտելիքներ ունենալու դեպքում, ինտերնետում ակտիվ հղում http://w3schools.com/html/html_links.asp):

Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: Հայաստանյան IP հասցեների բազան մշտապես թարմացվում է, ինչի արդյունքում ավելացված նոր IP հասցեներն անմիջապես ընդգրկվում են մեր տվյալների բազա:

ԱՄՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Հունիս - 1. Beeline` 48.81% (մայիսի համեմատ -0.20 տոկ. կետ), 2. Orange` 16.87% (-0.11 տոկ. կետ), 3. Ucom` 12.85% (+0.40 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.01% (-0.06% տոկ. կետ), 5. GNC-ALFA` 3.10% (+0.21 տոկ. կետ), 6. ADC` 3.05% (-0.01 տոկ. կետ), 7. Arminco` 2.16% (+0.09 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.73% (+0.06 տոկ. կետ), 9. MyLan` 0.45% (-0.08 տոկ. կետ), 10. Web` 0.44% (-0.04 տոկ. կետ):

Հուլիս - 1. Beeline` 48.34% (հունիսի համեմատ -0.47 տոկ. կետ), 2. Orange` 17.32% (+0.45 տոկ. կետ), 3. Ucom` 13.45% (+0.60 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.07% (+0.06% տոկ. կետ), 5. GNC-ALFA` 3.14% (+0.04 տոկ. կետ), 6. ADC` 2.98% (-0.07 տոկ. կետ), 7. Arminco` 1.98% (-0.18 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.69% (-0.04 տոկ. կետ), 9. MyLan` 0.46% (+0.01 տոկ. կետ), 10. Web` 0.45% (+0.01 տոկ. կետ):

Օգոստոս - 1. Beeline` 48.14% (հուլիսի համեմատ -0.20 տոկ. կետ), 2. Orange` 17.38% (+0.06 տոկ. կետ), 3. Ucom` 13.79% (+0.34 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.15% (+0.08% տոկ. կետ), 5. GNC-ALFA` 3.28% (+0.14 տոկ. կետ), 6. ADC` 2.97% (-0.01 տոկ. կետ), 7. Arminco` 1.92% (-0.06 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.62% (-0.07 տոկ. կետ), 9. MyLan` 0.47% (+0.01 տոկ. կետ), 10. Web` 0.44% (-0.01 տոկ. կետ):

ԸՍՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ

Տասնյակը, մեծ առավելությամբ, շարունակում է գլխավորել Beeline ընկերությունը: Ամռան ընթացքում առաջատարի ցուցանիշը նվազել է 0.87 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ Beeline-ի ցուցանիշն աճել է 0.41 տոկոսային կետով:

Բջջային ինտերնետի առաջատար Orange-ը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Ամռան ընթացքում բջջային օպերատորի ցուցանիշն աճել է 0.4 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա համեմատ արձանագրվել է նվազում 1.31 տոկոսային կետով:

Ucom-ը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Ամռան ընթացքում ընկերությունն արձանագրել է աճ 1.34 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ աճը կազմել է 5 տոկոսային կետ:

Չորրորդ հորիզոնականում է Vivacell-MTS-ը: Առաջատար բջջային օպերատորի ցուցանիշն ամռան ընթացքում աճել է 0.39 տոկոսային կետով: Անցյալ տարվա օգոստոսի համեմատ Vivacell-MTS-ի ցուցանիշը նվազել  1.16 տոկոսային կետով:

Մեկ հորիզոնականով բարձրացել և հինգերորդ տեղում է հայտնվել GNC-ALFA ընկերությունը: Հունիս-օգոստոսին ընկերության ցուցանիշն աճել է 0.39 տոկոսային կետով, իսկ վերջին 12 ամիսների աճը կազմել է 2.04 տոկոսային կետ:

Վեցերորդ հորիզոնականում է ADC-ն: Այս տարվա մայիսի համեմատ ընկերության ցուցանիշը նվազել է 0.09 տոկոսային կետով, իսկ 2011թ.-ի օգոստոսի համեմատ կրճատումը կազմել է 1.19 տոկոսային կետ:

Յոթերորդ հորիզոնականում է Arminco-ն: Ամռան ընթացքում ընկերության ցուցանիշը կրճատվել է 0.15 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատումը կազմել է 0.68 տոկոսային կետ:

Ղարաբաղ-Տելեկոմը շարունակում է զբաղեցնել ութերորդ հորիզոնականը: Ամռան ընթացքում պրովայդերի ցուցանիշը կրճատվել է 0.05 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է կրճատում 0.01 տոկոսային կետով:

Իններորդ տեղում է MyLAN-ը: Մայիսի համեմատ ընկերության ցուցանիշը կրճատվել 0.03 տոկոսային կետով:

Տասնյակը եզրափակում է WEB-ը: Ամռան ընթացքում պրովայդերի ցուցանիշը կրճատվել է 0.04 տոկոսային կետով: Անցյալ տարվա համեմատ արձանագրվել է կրճատում 0.26 տոկոսային կետով:

ՏԱՐԵԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ

2012թ.-ի օգոստոսի դրությամբ առաջատար 10 պրովայդերներին բաժին է ընկնում Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների 98.17%-ը: Այս տարվա մայիս ամսին սույն ցուցանիշը կազմել է 97.21%, իսկ 2011թ.-ի օգոստոսին` 96.52%:  Ամռան ընթացքում ցուցանիշն աճել է 0.96, իսկ վերջին տարում` 1.65 տոկոսային կետով:

Ինչ վերաբերում է առաջատար 5 պրովայդերներին, ապա պատկերը հետևյալն է. 2012թ.-ի օգոստոսի դրությամբ նրանց բաժին է ընկել Circle.am-ում գրանցված այցելությունների 91.74%-ը, մայիսին` 90.57%-ը, իսկ 2011թ.-ի օգոստոսին` 89.67%-ը: Ամռան ընթացքում սույն ցուցանիշն աճել է 1.17, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 2.07 տոկոսային կետով:

Առաջատար պորվայդերների ցուցակի առաջին 5 հորիզոնականները զբաղեցնող ընկերությունները առաջիկայում կշարունակեն մնալ Հայաստանի մանրածախ ինտերնետի շուկայի հիմնական խաղացողներ:
Ամռան ընթացքում նկատվում է բջջային այցելությունների սեզոնային աճ: Մոտ ապագայում բջջային ինտերնետի ոլորտում կտրուկ զարգացումներ թերևս չեն ակնկալվում. Orange-ի և Vivacell-MTS-ի մասնաբաժինների մեծ տատանումներ, ըստ ամենայնի, չեն լինի: Երկու օպերատորների մոտ արձանագրված տարեկան ցուցանիշների զգալի անկումը պայմանավորված է լարային կամ ֆիքսված ինտերնետի աճի ավելի բարձր տեմպերով:

Ստացված տվյալները վկայում են նաև, որ Ucom-ը վերականգնել է աճի բարձր տեմպերը: GNC-ALFA-ն նույնպես արագորեն ավելացնում է իր մասնաբաժինը: Ի դեմս այս երկու պրովայդերների, լարային կամ ֆիքսված ինտերնետի ոլորտում Beeline-ը լուրջ մրցակիցներ ունի, և հաշվի առնելով տարվա սկզբից գրանցված անկումը` կարելի է ենթադրել, որ առաջատարին չի հաջողվում պահպանել մրցակիցներին հավասար աճի տեմպեր: Աճի նախկին տեմպերը վերականգնելու համար Beeline-ի կողմից նոր որակի ծառայությունների ներդրման կարիք կա, ինչը կարճ ժամանակահատվածում իրականացնելու պոտենցիալ ընկերությունն ունի:

________________________________________

Քննարկումներին մասնակցելու կամ մեկնաբանություններ անելու համար կարող եք այցելելhttp://www.b24.am/report:

Circle.am-ի մասին - Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցվածհայկական առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը: Circle.am համակարգի միջոցով հաշվարկվում էհայկական կայքերի այցելությունների 80-90%-ը:

«B24.am»-ի (Բիզնես 24) մասին - Ֆինանսատնտեսական լրատվության առաջատար էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ուբանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ուբարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ: