Ինտերնետը Հայաստանում | 12:56 08/04/13

ԻՆՏԵՐՆԵՏ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2012 ՎԵՐՋԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ

ՀՀ առաջատար հեռահաղորդակցական ընկերությունների կողմից 2012թ.-ի 4-րդ եռամսյակի համար հրապարակվել են հետևյալ ցուցանիշները.

Բաժանորդների քանակ.

Beeline-ն ունի շարժական ինտերնետի (բացառությամբ հեռախոսներից օգտվողների, միայն բջջային մոդեմներ) 27 216 բաժանորդ, 2012թ.-ի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ բաժանորդների թիվը 26 382 էր: Տվյալների հաղորդման այլ ծառայություններից օգտվող բաժանորդներ (հիմնականում Hi-Line)` 207 546, 2012թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ դրանց թիվը 198 472 էր: Vivacell-MTS-ի շարժական ինտերնետի (բացառությամբ հեռախոսներից օգտվողների, միայն բջջային մոդեմներ) բաժանորդների քանակը 89 474 է, նախորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ` 9 424-ով, լայնաշերտ լարային ինտերնետի բաժանորդների քանակը 25-ն է: Orange Armenia-ի շարժական ինտերնետի (բացառությամբ հեռախոսներից օգտվողների, միայն բջջային մոդեմներ) բաժանորդների քանակը 84 683, 2012-ի երրորդ եռամսյակի վերջին դրանց քանակը եղել է 80 033: Ucom-ն ունի լայնաշերտ ինտերնետի 37 139 բաժանրոդ, 2012-ի երրորդ եռամսյակի վերջին դրանց քանակը եղել է 32 100: Rostelecom-ի ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը  194 է` հիմնականում կորպորատիվ բաժանորդներ, 2012-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 29 բաժանորդով: ADC-ն ունի ինտերնետ հասանելիության 1301 բաժանորդ: 2012թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ դրանց քանակը 1110 էր: 2012թ.-ի վերջի դրությամբ Arminco-ի ինտենետ հասանելիության բաժանորդների քանակը 28 է:

Նշված 7 ընկերությունների բաժանորդների ընդհանուր թիվն անցնում է 410 000-ից:  Տվյալները մեր կողմից հրապարակվող Հայաստանի առաջատար պրովայդերների տասնյակի առաջին յոթ տեղերը զբաղեցնող պրովայդերների տվյալներն են: Վերոնշյալ 7-նյակին Circle.am-ում բաժին է ընկնում հայաստանյան այցելությունների 95-96%-ը:

Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկի (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ) (MOaU, MbOU)  ցուցանիշը հետևյալն է.

Beeline. Բջջային լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների) 4.90ՄԲ: Տվյալների հաղորդման այլ ծառայություններից օգտվող բաժանորդներ (Hi-Line) 106ՄԲ: Vivacell-MTS. Բջջային լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների) 6.49ՄԲ: Orange. Բջջային լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների) 10.77ՄԲ: Ucom. լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ 43.3ՄԲ: Rostelecom. լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ ՄԲ 130.2: ADC. լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ 4.5ՄԲ(եռամսյակի համար մեկ բաժանորդին ամսեկան միջին վաճառված ինտերնետի արագություն արտահայտված Մբիթ / վ .): Arminco. լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ 25.1 MB:

Նոր ակտիվացումների ցուցանիշ.

Beeline. Բջջային լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների)` 8 662: Տվյալների հաղորդման այլ ծառայություններից օգտվող բաժանորդներ (Hi-Line) 46 452: Vivacell-MTS. լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների)` 21 764: Orange լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների)` 19378:

Արտահոսք (Churn).

Beeline. Բջջային լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների)`  8 017: Տվյալների հաղորդման այլ ծառայություններից օգտվող բաժանորդներ (Hi-Line) 48 068: Vivacell-MTS. լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների)` 12 340: Orange լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների)` 14%: