ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ – ԳԱՐՈՒՆ 2013

«Հայաստանի առաջատար պրովայդերներ. գարուն 2013» հոդվածում ներկայացված են 2013թ.-ի գարնան ամիսներին Circle.am-ում գրանցված ցուցանիշները: Հրապարակված տվյալներից օգտվելու կամ դրանք արտատպելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) պարտադիր է (համապատասխան գիտելիքներ ունենալու դեպքում՝ ինտերնետում ակտիվ հղում http://w3schools.com/html/html_links.asp):

Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: Հայաստանյան IP հասցեների բազան մշտապես թարմացվում է, ինչի արդյունքում ավելացված նոր IP հասցեներն անմիջապես ընդգրկվում են մեր տվյալների բազա:

Հոդվածի առաջնային տարբերակը հրապարակված է www.b24.am կայքում:

 

ԱՄՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Մարտ – 1. Beeline` 44.3% (փետրվարի համեմատ՝ -1.37 տոկ. կետ), 2. Ucom` 18.40% (+1.53 տոկ. կետ), 3. Orange` 15.62% (+0.22 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.33% (+0.16% տոկ. կետ), 5. Rostelecom` 4.14% (+0.06 տոկ. կետ), 6. ADC` 2.46% (-0.39 տոկ. կետ), 7. Arminco` 1.28% (-0.24 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.92% (-0.04 տոկ. կետ), 9. MyLan` 0.55% (-0.02 տոկ. կետ), 10. BIonet` 0.51% (-0.04 տոկ. կետ):

Ապրիլ – 1. Beeline` 43.38% (մարտի համեմատ՝ -0.92 տոկ. կետ), 2. Ucom` 19.77% (+1.37 տոկ. կետ), 3. Orange` 15.21% (-0.41 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.18% (-0.15% տոկ. կետ), 5. Rostelecom` 4.18% (+0.04 տոկ. կետ), 6. ADC` 2.55% (+0.09 տոկ. կետ), 7. Arminco` 1.35% (+0.07 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.90% (-0.02 տոկ. կետ), 9. MyLan` 0.54% (-0.01 տոկ. կետ), 10. BIonet` 0.52% (+0.01 տոկ. կետ):

Մայիս – 1. Beeline` 43.42% (ապրիլի համեմատ՝ +0.04 տոկ. կետ), 2. Ucom` 19.59% (-0.18 տոկ. կետ), 3. Orange` 15.49% (+0.28 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.29% (+0.11% տոկ. կետ), 5. Rostelecom` 4.23% (+0.05 տոկ. կետ), 6. ADC` 2.52% (-0.03 տոկ. կետ), 7. Arminco` 1.25% (-0.10 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.82% (-0.08 տոկ. կետ), 9. MyLan` 0.51% (-0.03 տոկ. կետ), 10. BIonet` 0.47% (-0.05 տոկ. կետ):

 

ԸՍՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ

Գարնան ընթացքում անփոփոխ առաջատար Beeline-ի ցուցանիշը նվազել է 2.25 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ կրճատումը կազմել է 5.59 տոկոսային կետ կամ 11.40%:

Ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Ucom-ի մոտ 2013թ.-ի փետրվար ամսվա համեմատ գրանցվել է աճ` 2.72 տոկոսային կետով: Վերջին 12 ամիսներին աճը կազմել է 7.14 տոկոսային կետ կամ 57.35%:

Գարնանը երրորդ հորիզոնականը զբաղեցնող Orange-ի մոտ արձանագրվել է ցուցանիշի աճ 0.09 տոկոսային կետով: Անցյալ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է կրճատում` 1.49 տոկոսային կետով կամ 8.77%-ով:

Vivacell-MTS-ը շարունակում է զբաղեցնել չորրորդ հորիզոնականը: Վերջին երեք ամիսներին օպերատորի ցուցանիշի աճը կազմել է 0.12 տոկոսային կետ, անցյալ տարվա մայիսի համեմատ ցուցանիշն աճել է 0.22 տոկ. կետով կամ 2.42%-ով:

Հինգերորդ տեղում է Rostelecom-ը: Պրովայդերի ցուցանիշը գարնան ընթացքում աճել է 0.15 տոկոսային կետով: Անցյալ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է աճ` 1.34 տոկոսային կետով կամ 46.37 տոկոսով:

ADC-ն վեցերորդն է: Մարտ-մայիս ամիսներին գրանցվել է անկում 0.33 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է ցուցանիշի կրճատում 0.54 տոկոսային կետով կամ 17.64%-ով:

Յոթերորդ հորիզոնականը զբաղեցնող Arminco-ի ցուցանիշը գարնան ընթացքում նվազել է 0.27 տոկոսային կետով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ցուցանիշը կրճատվել է 0.82 տոկոսային կետով կամ 39.61%-ով:

Ութերորդ հորիզոնականը զբաղեցնող Ղարաբաղ Տելեկոմի ցուցանիշը գարնան ըթացքում նվազել է 0.14 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է աճ` 0.15 տոկոսային կետով կամ 22.39%-ով:

Իններորդ տեղն է զբաղեցնում MyLan ընկերությունը: Գարնան ամիսներին պրովայդերի ցուցանիշը նվազել  է 0.06 տոկոսային կետով:

Տասնյակը եզրափակում է Bionet-ը: Պրովայդերի ցուցանիշը մարտ-մայիս ամիսների ընթացքում նվազել է 0.08 տոկոսային կետով:

 

ՏԱՐԵԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

2013թ.-ի փետրվարին առաջին 10 պրովայդերներին բաժին էր ընկում Circle.am-ում գրանցված կայքեր հայաստանյան այցելությունների 97.64%-ը, մարտին` 97.51%-ը, ապրիլին` 97.58%, մայիսին` 97.59%-ը: Անցյալ տարվա մայիսին սույն ցուցանիշը կազմել է 97.2%:

Առաջատար 5 պրովայդերների դեպքում պատկերը հետևյալն է. 2013թ.-ի մարտ` 91.79%, ապրիլ` 91.72%, մայիս` 92.02%: Այս տարվա փետրվարին սույն ցուցանիշը կազմել էր 91.19%, իսկ 2012թ.-ի մայիսին` 90.40%:

Գարնան ընթացքում Beeline-ի ցուցանիշները շարունակել են նվազել: Ամեն դեպքում, առաջատարը դեռևս ավելի քան երկու անգամ առավելություն ունի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ucom-ի նկատմամբ:

Առաջատար 5-յակի մնացած պրովայդերների մոտ գարնան ընթացքում արձանագրվել է ցուցանիշների աճ: Ucom-ը պահպանում է կտրուկ աճի տեմպերը, ինչի հետևանքով ընդհուպ մոտեցել է 20% սահմանագծին: Orange-ի և Vivacell-MTS-ի մոտ ցուցանիշները պահպանվել են գրեթե նույն մակարդակում. արձանագրված աճի մեջ կարող է մեծ լինել սեզոնային բաղադրիչը: Փոքր աճ է գրանցել նաև Rostelecom-ը:

Առաջատար տասնյակի երկրորդ կեսում ներկայացված բոլոր պրովայդերների մոտ գրանցվել է ցուցանիշի անկում:

Ինչպես տեսնում ենք՝ տասնյակի մեջ առաջատար 5-յակի ուղղությամբ «խտացումը» շարունակվում է: Այդ մասին են վկայում նաև առաջատար 5 պրովայդերների ընդհանուր մասնաբաժնի ցուցանիշները. մայիս 2012` 90.40%, փետրվար 2013` 91.19%, մայիս 2013` 92.02%:

——————————-

Քննարկումներին մասնակցելու կամ մեկնաբանություններ անելու համար կարող եք այցելել http://www.b24.am/report:

Circle.am-ի մասին – Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցված հայկական առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը:

«B24.am»-ի (Բիզնես 24) մասին – Ֆինանսատնտեսական լրատվության էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ու բանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ու բարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ:

Share