Ինտերնետը Հայաստանում | 10:38 13/09/13

Բջջային օպերացիոն համակարգերի բաշխումը Հայաստանում

«Արմենտել» ՓԲԸ (ապրանքային նշանը` Beeline) կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն՝ 2013թ.-ի օգոստոս ամսվա վերջի դրությամբ ընկերության բջջային կապի բաժանորդների կողմից օգտագործվող սմարթֆոնների օպերացիոն համակարգերի բաշխվածությունը հետևյալն է.

Առաջին տեղում է Google-ի Android օպերացիոն համակարգը` 39%: Apple-ի iOS օպերացիոն համակարգը երկրորդն է` 24%: Եռյակը եզրափակում է Symbian OS-ը` նույնպես 24%: Չորրորդ հորիզոնականում է Microsoft-ի Windows Phone օպերացիոն համակարգը` 3%:

Statcounter համակարգն իր հերթին հրապարակում է ինտերնետին միացած բջջային հեռախոսների օպերացիոն համակարգերի ցուցանիշները: 2013թ.-ի օգոստոս ամսվա համաշխարհային տվյալները հետևյալն են. 1. Android` 39.52%, 2. iOS - 23.44%, 3. Symbian` 20.57%, 4. Samsung 4.59%, 5. Blackberry OS` 3.75%, 6. Windows Phone` 1.62%:  Իսկ Հայաստանյան տվյալները` 1. Android 32.15%, 2. iOS 31.03%, 3. Symbian 20.52%, 4. Samsung 4.81%, 5. Windows Phone 2.08%,  6. Sony Ericsson 1.35%: Անհայտ` 5.02%, մնացածը` 3.05%:

Հայաստանում բջջային օպերացիոն համակարգերի բաշխվածության ճշգրիտ պատկերը ստանալու համար, իհարկե, պետք է ուսումնասիրել նաև Vivacell-MTS-ի և Orange-ի տվյալները: Ապագայում մենք կփորձենք ստանալ նման տվյալներ ևս: